Birthday
26 February 1954
President
Recep Erdogan
#57624 | Business letter
Armenia , 21.11.2022
Уважаемый господин
Реджеп Тайип Эрдоган

Հարգարժան Ռեջեբ Էրդոհան
Ուղերձ Ողջախոհ Հոգիներին





Դժբախտությունը այն չի, որ չեն հավատում, դժբախտությունը այն է, որ չեն հասկանում:

Մեզ անկյուն են քշել: Հայերը պետք է սաստեն եւ կանխեն պատերազմները, պիտի իմանան նոր ձևաչափերը: Ոչ թէ բռունցքի ուժով պիտի գնանք առաջ, այլ ամենքի տրված առաքելության գործի բաշխումով: Ամենուր լոյսը կրում են ընտրյալները, Հայաստանում ես,

Թուրքիայում՝ դու Էրդոհան: Հայի վրա դրված պարտականությունը ոչ թէ ազգերի մասնատումն է, այլ՝ համախմբումը: Իշխանությունը շնորհ է տրված վերևից, այսուհետ ոչ թե ընտրություններով կընտրվեն, այլ Վերին օծությամբ:

Տարածաշրջանում խաղաղության վերականգնումը հաշտության պայմանագրի կնքումով է միայն հնարավոր: Դուք չեք տեղավորվում մեր առաջարկների շրջանակում, մենք՝ ձեր: Միասին պիտի գտնենք այն հիմնակետերը, որոնք բխում են ոչ թէ ամեն մեկիս շահերից, որ հանգեցնում է բախումների եւ նոր պատերազմի վտանգ է պարունակում, այլ փոխադարձորեն ընդառաջելու պատրաստակամությունից: Իմ նախորդ ուղերձի հարցի պատասխանը չկարողացաք տալ: Գնալով ահագնանում է ժողովրդի շփոթմունքը ինչպես այստեղ, այնպես էլ ձեր տարածաշրջանում: Որպիսի կորստի չմատնվենք, մենք փրկության գին պիտի վճարենք իրար, որ շարժվենք հաշտության պայմանագրով, ոչ թէ տարաձայնությունների հակադրությամբ: Ոչ թէ իրար դեմ թակարդներ պիտի լարենք, որ կործանարար է հավասարաչափ երկուստեք, այլ խնդրի լուծումը ունենանք հասկանալով դիմացինի խնդիրները: Մի խոսք ինձանից, մի խոսք քեզանից, իմ հարցերի պատասխանը դուք պիտի տաք, ձեր հարցերի պատասխանը ես, այդ ժամանակ կերևա ով է տեր՝ ով ծառա:

Հետագայում կերևա ում տեսությունն է օրինաչափ, դեպի ապագա տանող, որը օգտակար կլինի բոլորին և ըստ դրա էլ կառաջնորդվենք: Հապաղելը կլինի կործանարար, երբ ժողովուրդը ընկնի ծայրահեղ հուսահատության մեջ, տարերային ալիքը կսրբի ամեն ինչ:

Սա սթափության և խելամտության կոչ է նաև այսօրվա իշխանության ղեկի մոտ կանգնածներին և Հայաստանում և Թուրքիայում, նաև ընդդիմադիրներին, որ նրանք հարցերը

վերլուծեն ոչ թէ քաղաքական տարաձայնությունների եւ կուսակցական համոզմունքներից ելնելով, այլ գիտակցելով որ այսօր բոլորի առաջ ծառացել է լինել չլինելու ծայրագույն խնդիրը:



21.11.2022:

Աստծո ընտրյալ Աննա Ամիրյան:

Հեռ. 374 98 898721

374 44 87 89 21

Read more...
Follow us on